ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Քննիչը ստեղծել է անհաղթահարելի ուժ

Քննիչը ստեղծել է անհաղթահարելի ուժ
17.02.2014 | 13:25

Անցյալ տարի, հունիսի 2-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ի սկզբանե հույս ուներ, որ դատարանը կիրականացնի արդարադատություն և կվերացնի այն խախտումները, որոնցով Սուրիկ Խաչատրյանի որդին ազատվել էր քրեական պատասխանատվությունից: Սակայն դատարանը կասեցրել է փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը մինչև քննիչը կցանկանա գործի նյութերը ներկայացնել դատարան: Իսկ, ըստ պարոն Ալումյանի, քննիչը չորս ամիս է, ինչ նման ցանկություն չունի: Հայկ Ալումյանը դիմել է Վերաքննիչ դատարան, որպեսզի Վերաքննիչ դատարանը վերանայի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Նա նշեց, որ ներպետական ատյաններում արդարության հասնելու հույսերը գնալով նվազում են:

Դատարանը, ըստ Ալումյանի, քննիչի` գործերը դատարան չներկայացնելը համարել է անհաղթահարելի ուժ և դրանից հետո էլ կասեցրել գործի քննությունը:
Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք նախատեսել են օրենքով նախատեսված անսպասելի քայլեր:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի` ԵԿՄ վարչության անդամ դառնալուն, ապա Հայկ Ալումյանը նշեց, որ ԵԿՄ անդամներն են որոշում ում ընտրել վարչության անդամ, և ինքը իրավասու չէ գնահատական տալու:
Ասուլիսին ներկա Ժաննա Ալեքսանյանն էլ հիշեցրեց, թե ինչպես էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ուղղորդում այդ գործի քննությունը: Նա նշեց, որ այդ սպանությունը այն քիչ հանցագործություններից է, որն այսպիսի աղմուկ է բարձրացրել, հասարակությանը սթրես պատճառել, սակայն Սուրիկ Խաչատրյանը շարունակում է հովանավորվել Սերժ Սարգսյանի կողմից:
Հայկ Ալումյանը նշեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլև պարտակողները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ